Ահա, թե ես ինչպես եմ համեղ տնական չորահացեր պատրաստում աղցանների համար. հենց այդպես էլ է շատ համով

Խոհանոց Հետաքրքիր

Տնային պայմաններում պատրաստված չորահացերը շատ համեղ են ստացվում: Այլևս կարիք չկա խանութից գնել չորահացեր, հատկապես, որ տանը պատրաստվածը չի պարունակում վնասակար նյութեր առողջության համար: Չորահացիկներին հետաքրքիր տեսք տալու համար կարելի է օգտագործել մետաղական կաղապարներ։

Բաղադրիչներ

  • Աղ ըստ ճաշակի
  • Սխտոր 2 ատամիկ
  • Բուսայուղ 3 ճաշի գդալ
  • Սպիտակ հաց՝ բատոն 400 գ
  • Պանիր 100 գ

Պատրաստման եղանակը

Հացը կտարտել մանր խորանարդիկների տեսքով: Պանիրն անցկացնել քերիչով: Սխտորը ճզմել կամ մանրացնել և համեմել աղով ու տրորել գդալով, որ սխտորի հյութը դուրս տա: Այդ հյութը լցնել հացի խորանարդիկների վրա և լավ խառնել, որպեսզի հյութը լավ ներծծվի: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, լցնել հացի խորանարդկնրը և հավասարեցնել: եփել ջեռոցում 180-200 աստիճանի տակ, մինչև ոսկեգույն կեղև առաջանա: