Այնքան շատ է ստացվում միանգամից ու աննկարագրելի համեղ է կարկանդակներ՝ հետաքրքիր եղանակով պատրաստվող

Խոհանոց

Առաջարկում ենք փորձել արտասովոր կարկանդակներ. կոկիկ, փոքր չափի, պատրաստվում են հասարակ խմորից: Տապակելուց հետո խմորը դառնում է խրթխրթան, իսկ միջուկը՝ հյութեղ: Որպես միջուկ խորհուրդ ենք տալիս օգտագործել եփած երշիկ և լոլիկ:

Ընտրեք ոչ շատ հյութեղ լոլիկներ: Կարող եք ավելացնել նաև պինդ տեսակի պանիր, կանաչի, տապակած սունկ ու սոխ: Անհրաժեշտ բաղադրիչներ. մածուն՝ 250 մլ սոդա՝ 0,5 թ.գ. ձու՝ 1 հատ աղ՝ 0,5 թ.գ. ձեթ՝ 1 ճ.գ. ալյուր՝ 350–400 գ եփած եշիկ՝ 100 գ լոլիկ՝ 2 հատ Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել մածունն ու սոդան: Ավելացնել աղը, ձուն, ձեթը, խառնել: Լցնել ալյուրը, փափուկ խմոր հունցել: Հավաքել, գնդիկի ձև տալ ու ձեթ քսել: Դնել խորը տարայի մեջ, ծածկել ու սպասել 15 րոպե: Երշիկն ու լոլիկը կլոր կտրատել:

Խմորը տրորել, բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը գրտնակել՝ ստանալով 1սմ հաստությամբ շերտեր: Առաջին շերտի վրա դնել երշիկների կտորները, իսկ դրանց վրա՝ լոլիկի: Ծածկել մյուս շերտով: Բաժակով կտրատել: Խմորի մնացորդները հավաքել, գնդիկի ձև տալ ու նորից գրտնակել:

Մնացածն անել նույն կերպ: Տապակել փակ կափարիչի տակ՝ լավ տաքացրած ձեթի մեջ, մինչ ոսկեգույն դառնալը: Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով դնել թղթե անձեռոցիկի վրա: Բարի ախորժակ: