Այսօր ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Հետաքրքիր

Այսօր երեկոյան հայ–ադրբեջանական արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

«Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և

խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: