Անահիտը միակ աղջիկն էր, ում կարոտում էի․Ինչպես էր սկսվել և ավարտվել Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի սիրո պատմությունը (լուսանկար, տեսանյութ)

Շոու բիզնես Տեսանյութեր

Երկար տարիներ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը: Հայկոն բազմիցս խոստովանել էր, որ Անահիտի դեռ համակրել էր «Ընծա» փառատոնից, ապա ավելի ուշ, երբ ամսագրերից մեկում տեսել էր Անահիտի լուսանկարը, հասկացել էր, որ նա իրեն դուր է գալիս: Ավելի ուշ Հայկոն Արցախում համերգներ էր կազմակերպել և հրավիրել էր նաև Անահիտին:

Որոշ ժամանակ անց էլ սկսել էին հաճախակի շփվել նաև «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ: Ըստ Հայկոյի՝ սկսել էին ընկերություն անել, ընդ որում՝ մի շրջան դա անում էին գաղտնի, որպեսզի Անահիտի ծնողները չիմանային: Երբ զույգը հասկացել էր, որ սիրում են միմյանց, ամեն ինչ բացահայտ էր դարձել: Հայկոյի խոսքով՝ Անահիտն այն եզակի աղջիկն էր, ում նա կարոտում էր: Տևական շրջան միասին լինելուց հետո էլ տեղի էր ունեցել ավանդական խոսկապը, նշանդրեքը, ապա հարսանիքը:

Հայկոն Անահիտից մեծ էր 14 տարով, սակայն ըստ նրանց՝ դա իրենց չէր խանգարում, միմյանց լրացնում էին: Հայկոն վստահեցնում էր, որ Անահիտի շնորհիվ միայն երիտասարդանում է: Զույգն իրենց բաժանության մասին հայտնել էր 2020-ին, սակայն Անահիտը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միայն ավելի լավն էին դարձել: Հայկոյի մահից հետո Անահիտը հուզիչ գրառում էր արել, ինչպես նաև ներողություն էր խնդրել Հայկոյից: