Անչափ համեղ տորթ «Հարավային գիշեր», որը ստացվում է շատ նուրբ և թեթև

Խոհանոց Հետաքրքիր

Անհրաժեշտ է․2 ձու,150գ կարագ,200գ շաքարավազ,300գ ալյուր,10գ փխրեցուցիչ,0,5թ.գ. սոդա,1ճ.գ. քացախ,1 բաժակ կաթ,70գ կակաո,Կրեմ կարող եք պատրաստել ցանկացած տեսակի,Ձևավորման համար շոկոլադ կամ կակաո:Պատրաստումը․Մի տարայի մեջ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն և սոդան:Առանձին ամանի մեջ հարեք փափկած կարագը, շաքարավազը, ձուն՝ դրանք հերթականությամբ ավելացնելով:

Մեկ բաժակ կաթի մեջ ավելացրեք քացախ:Այժմ միավորեք բոլոր 3 խառնուրդները. չոր բաղադրիչները, հարած զանգվածն ու կաթը:Ստացված շոկոլադե խմորը լցրեք յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ։Թխեք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 30 րոպե: Պատրաստ լինելը ստուգեք ատամի չոփիկով:Երբ բիսկվիթը սառի, կտրեք մեջտեղից, քսեք կրեմը: Մեր բաղադրատոմսում ներկայացված կրեմը պատրաստվում է կես տուփ կարագից և կես տուփ խտացրած կաթից: Երկու բաղադրիչները պետք է միասին հարեք:

Տորթի երկրորդ շերտին լցրեք հալեցրած շոկոլադ:Տորթը պատրաստ է, բարի ախորժակ:Իսկ փոփոխել բաղադրատոմսը կարելի է այսպես, կրեմին կարող եք ավելացնել սալորաչիր, ընկույզ, հատապտուղներ, ծիրան կամ բանան: Կարող եք օգտագործել եփովի կամ կակաոյով կրեմ, կամ ուղղակի հարած սերուցք քսել: Կարող եք զարդարել քերած շոկոլադով կամ հատապտուղներով: Փորձեք այնքան եղանակներ, որքան թույլ կտա Ձեր երևակայությունը:

Добавить комментарий