Կարտոֆիլով և պանրով «կրուասաններ»․ Ամենահամեղ նախուտեստը

Խոհանոց

Սա իդեալական հյուրասիրություն է մեծ խմբերով հյուրերի համար։ Խրթխրթան կարտոֆիլ և բերանում հալվող պանիր։ Միայն պատկերացնելը արդեն բավարար է։

Կարտոֆիլիով և պանրով «կրուասաններ» Բաղադրիչներ Կարտոֆիլ 200 գրամ, Ալյուր 100 գրամ, Աղ ըստ ճաշակի, Կոշտ պանիր 6 ճաշի գդալ, Արևածաղկի ձեթ 150 մլ․ Պատրաստումը Կարտոֆիլը եփել, տրորել և թողնել որ սառի։

Ավելացրեք պանրի կեսը քերած վիճակում, աղ և ալյուր։ Հունցեք խմորը։ Գրտնակեք խմորը շրջանակի տեսքով 0,5 սմ հաստությամբ, կտ րեք հավասար սեկտորների։ Լայն մասում դրեք պանիրը և փաթաթեք կրուասանները։

Խորը կաթսայում կամ թավայի մեջ լցրեք ձեթը և տապակեք այնտեղ այս համեղ ուտեստը։ Դրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։ Բարի ախորժակ։