Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Էրդողան

Հետաքրքիր

Թուրքիան կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է համապարփակ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։

«Մենք հնարավոր ենք համարում երկու երկրների միջեւ, որքան հնարավոր է շուտ, համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը,- ասել է Էրդողանը,- Ադրբեջանը ազատագրել է օկուպացված հողերը։ Եվ մենք Հարավային Կովկասում խաղաղություն

եւ կայունություն ապահովելու պատմական հնարավորություն ունենք։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող գործընթացներին։ Եվ այս ուղղությամբ մենք էական քայլեր ենք կատարել։ Վերջին հակամարտությունը ստվեր է գցել այդ հնարավորությունների վրա, բայց մենք հավատում ենք,

որ այս երկրների միջեւ կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք միշտ աջակցելու ենք Ադրբեջանին» Իր ելույթում նա նաեւ ասել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կնպաստի բոլոր կողմերի բարեկեցությանը։

«Նրանք, ովքեր տարածաշրջանում ուժ ցուցադրելու նպատակ են հետապնդում, չնայած իրենց քաղաքական եւ ռազմական մակարդակին, որն անհամեմատելի է մեր երկրի հետ, հիմարություն են անում»,- Էրդողանի խոսքերն է