Հիշու՞մ եք այս ընտանիքին, որտեղ անդադար տղաներ էին ծնվում․․ նրանք վերջապես դուստր ունեցան 14 տղաներից հետո

Այլ լուրեր Հետաքրքիր
Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

https://news29post.com/-ը գրում է․Երեխայի սե ռը պարզելը զվարճալի անակնկալ է յուրաքանչյուր ծնողի համար: Բայց Միչիգանի մի զույգ իսկապես ցնցվեց, երբ իմացավ, որ վերջապես նրանց երազանքը իրականություն կդառնա: Քեթրին և Ջեյ Շվանդտ զույգը 14 որդիների հպարտ ծնողներ են: Սա կատակ չէ, պատկերացնու՞մ եք, 14 որդի: Բայց նրանք ունեին մի նվիրական երազանք: Նրանք ցաանկանում էին դուստր ունենալ: Պարզվեց, որ 15-ը «հաջողակ թիվ» էր: Նրանց երազանքը տարիներ անց կատարվեց:

Մեգգի Ջեյնը ծնվել է 7 ֆունտ 8 ունցիա քաշով: Պաշտոնապես նա 15 երեխաներից կրտսերն է և ընտանիքի միակ աղջիկը:

Շվանդտները, բնականաբար, շատ երջանիկ էին:

Նրանց ավագ որդին 28-ամյա Թայլերը, պատմեց հետևյալը.

«Իմ ծնողները վերջապես օրհնվեցին, նրանց երազանքը կատարվեց, նրանք արդեն հույսները կորցրել էին, որ երբևէ դուստր կունենան և ահա մեր փոքրիկ արքայադուստրը ծնվել է»:

Շվանդտ ընտանիքն ապրում է 200 հեկտար հողատարածքում, Միչիգան ​​նահանգի Լեյքվյու քաղաքում: Տղաներից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները: Բնականաբար, եթե ընտանիքը մեծ է, ընտանիքի անդամները պետք է օգնեն միմյանց, հոգ տանեն ծնողների մասին, չէ՞ որ հեշտ չէ այդքան մեծ ընտանիքի հոգսերը հոգալ: Տղաները սիրում են բնության գրկում լինել, զբաղվում են որսորդությամբ, ձկնորսությամբ, գնում են արշավների:

Ընտանիքն ունի MyOutdoorTV- ի իր սեփական շոուն, որը կոչվում է 14 Outdoorsmen: Քեթրինը և Ջեյը սկսեցին հանդիպել ավագ դպրոցում: Նրանք ամուսնացան 1993 թ.-ին, մինչ քոլեջն ավարտելը նրանք երեք որդի ունեցան: Հետո ծնվեցին մոյւս երեխաները և նրանցից յուրաքանչյուրի հետ նրանք իրենց օրհնված էին զգում: Եվ իսկապես նրանք օրհնված են, քանի որ ոչ բոլորին է բախտ վիճակվում անընդմեջ 14 տղա ունենալ: Իսկ ինչ վերաբերվում է ոքրիկ Մեգիին, նա շրջապատված է մեծ սիրով ու ջերմությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/