Մի կին երեկոյան բացեց տան դուռը ու նկատեց, որ իրենց բակում նստած են երեք անծանոթ ծերունիներ՝ երկար սպիտակ մորուքով

Հետաքրքիր
Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Մի կին երեկոյան բացեց տան դուռը ու նկատեց, որ իրենց բակում նստած են երեք անծանոթ ծերունիներ՝ երկար սպիտակ մորուքով։ Կինն ասաց․—Ես ձեզ չեմ ճանաչում, հավանաբար, դուք հեռու տեղից եք եկել, երևի քաղցած եք։-Բայց մենք չենք կարող բոլորս միասին ներս գալ։ -Ինչու՞, — զարմացավ կինը։Տարեց մարդկանցից մեկն ասաց․

—Նրա անունը Հարստություն է, մյուսինը՝ Հաջողություն, իսկ ես Սերն եմ։ Հիմա գնա և խոսիր ամուսնուդ հետ, որոշեք, թե մեզանից ում եք ուզում տեսնել ձեր տանը։Կինը գնաց տուն ու ամեն ինչ պատմեց ամուսնուն․—Օհ, ինչ լավ է։ Եթե պիտի ընտրենք մեկին, ուրեմն թող գա հարստությունը։ Նա մեր տունը հարստությամբ կլցնի։

Կինը չհամաձայնվեց․—Չէ, ինչու նա, թող Հաջողությունը գա։ Ամուսինների փոքր աղջիկն այդ ամբողջ ընթացքում նստած էր մի անկյունում ու լուռ լսում էր․-Ես ուզում եմ, որ գա Սերը։ Այդ ժամանակ մեր տանը սեր ու համերաշխություն կտիրի։Ծնողները որոշեցին կատարել դստեր խնդրանքը։ Կինը դուրս եկավ բակ ու ասաց․

—Սեր, արի ներս, մեր ընտանիքը քեզ է ընտրել։Սակայն երբ Սեր անունով ծերունին սկսեց գնալ դեպի տուն, մյուս երկու ընկերները նույնպես քայլեցին միևնույն ուղղությամբ։Բայց չէ որ դուք ասացիք, որ միայն մեկը կարող է ներս գալ, —զարմացավ կինը։—Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Հաջողությանը, հենց այդպես էլ կլիներ, մյուս երկուսը կմնային դրսում, բայց ուր գնում է Սերը, իր հետ տանում է բոլորին։

Добавить комментарий