Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են, դրանց արժեքը տատանվում է 1-2 մլն դրամի սահմաններում

Հետաքրքիր

Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: Այսօր ժամը 18.00-ի դրությամբ այսօրվա որեւէ տոմս այլեւս չկա: Սեպտեմբերի 22-ին Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերի արժեքը հասնում է արդեն մեկ մլն դրամի:

Սեպտեմբերի 23-ի համար կարելի է տոմս ձեռք բերել 800 հազար դրամից մինչեւ 1,4 մլն դրամ արժեքով: իսկ արդեն սեպտեմբերի 24-ին Մոսկվայից Երեւան կարելի է հասնել անգամ 2 մլն դրամով: Ամենաէժան տոմսը «FlyOne»-ինն է՝ 350 հազար դրամ, սակայն մնացել է ընդամենը 4 տոմս: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը միջինը 80 հազար դրամ էր:

Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ: Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում: