Ովքեր են այն հայտնի կանայք, որոնց ամուսինները չեն ցանկանում տեսնել իրենց երեխաներին. միայնակ մայրերի թոփ 5-յակը

Հետաքրքիր Շոու բիզնես

Հայտնիությունը երբեք էլ անձնական երջանկության երաշխիք չէ: Կանայք, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, որպես կանոն նրանք անձնական մեծ ող բերգություն են ունենում, ամուսիններն էլ երբեք չեն փորձում շփման եզրեր գտնել իրենց երեխաների հետ: Լիլիթ Կարապետյան․ Լիլիթը Կարապետյանը երբեք էլ երգիչ Դավիթ Թուջարյանի կինը չդարձավ, նրանք նախ տանիք էին կիսում, ապա նաև երեխա ունեցան: Տղային Լիլիթը տվեց իր ավտովթ արից մ ահա ցած եղբոր անունը: Լիլիթի խոսքով՝ իր և Դավիթ Թուջարյանի հարաբերություններն ավարտվել էին, քանի որ վերջինս չէր համակերպվել իր մասնագիտական գործունեության հետ: Սակայն հարաբերություններ չունեն նաև հայր և որդի:

Լիլիթը խոստովանել է, որ այնպիսի մի դեպք էր եղել, որից հետո իր որդին չէր ցանկացել հոր հետ շփվել: Լիլիթը վստահեցնում է, որ Դավիթը չի էլ փորձում շփման եզրեր գտնել, միաժամանակ, Լիլիթը վստահեցնում է, որ որդուն չի խոչընդոտելու հոր հետ շփվել, թողնելու է, որ տղան ինքը որոշում կայացնի: Նշենք, որ Դավիթ Թուջարյանն ամուսնացած է, երկրորդ կնոջից ունի 3 երեխա: Դավիթի խոսքով՝ ինքը շփվում է Կարենի հետ, ավելին՝ իր բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ հանդիպում են:

Նաիրա Մովսիսյան․ Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր գաղտնիքները.Նաիրա Մովսիսյանի և Վան Հակոբյանի հարաբերությունները զարգանում էին լսարանի առաջ, նրանք որքան արագ ամուսնացան, այնքան արագ էլ բաժանվեցին: Նույնիսկ երեխայի ծնվելիս՝ Վանն արդեն Նաիրայի կողքին չէր: Գրեթե բոլոր հարցազրույցներում Նաիրան վստահեցնում է, որ միայնակ է մեծացնում իր երեխային, Վանը որևէ ձևով չի օժանդակում իրենց, ոչ էլ երեխային տեսնելու ցանկություն է հայտնում:

Աննա Մանուչարյան․ Դերասանուհի Աննա Մանուչարյանը շատ երիտասարդ է ամուսնացել, սակայն նա վստահեցնում է, որ այդ ամուսնությունը սխալմունք էր: Աննան հարցազրույցներում խոստովանում էր, որ ամուսնությունից որոշ ժամանակ անց հասկացավ, որ ինքը որևէ առնչություն չունի իր ամուսնու և նրա ընտանիքի հետ: Ամուսնալուծվելու որոշում կայացրեց, ինչից հետո ըստ Աննայի՝ մինչ օրս նախկին ամուսինը չի շփվում դստեր հետ: Աննայի դուստրն արդեն դեռահաս է:

Անուշիկ Առաքելյան․Դերասանուհին շատ երիտասարդ տարիքում է ամուսնացել, սակայն ամուսնությունը երկար չի տևել: Նրանք չեն կարողացել նորմալ հարաբերություններ պահպանել, ավելին՝ նախկին ամուսինը երբեք չի շփվել իրենց դստեր հետ: Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան — Bravo.am

Ալինա Մարտիրոսյան․ Ցուցակի բացառությունը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է: Նրան չեն լքել, այլ նա հագնամանքների զ ոհն էր դարձել: Ալինա Մարտիրոսյանը ներկայումս ամուսնացած է գեղանկարիչ Կարեն Արայանի հետ, սակայն նախքան նրան հանդիպելը Ալինայի կյանքում ո ղ բերգական իրադարձությունների պակաս չկար: Նա շատ վաղ էր ամուսնացել, խոստովանում էր, որ իր սիրելի տղամարդը իր համար երկնքից աստղեր էր իջեցնում, սակայն հեքիաթը կարճ կյանք ունեցավ:

«Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն ս պա նել են»,-հարցազրույցներից մեկում խոստովանել է Ալինան: Ալինան որդուն միայնակ է մեծացրել, ըստ նրա՝ տարատեսակի աշխատանքներ է ստիպված եղեկ կատարել: Ներկայումս Ալինայի որդին ԱՄՆ-ում է: