Որդիները ծեր մորը տարան ու տեղավորեցին մի հին խրճիթում և սեփականացրին նրա բնակարանը, իսկ երբ վերադարձան, չկարողացան հավատալ իրենց աչքերին

Այլ լուրեր Հետաքրքիր

Ամառային առավոտ էր։ Մայրուղով թանկարժեք մեքենա էր սլանում, որի առջեւի նստատեղերին նստած էին հարուստ հագուկապով երկու տղամարդ։ 70-ամյա կինը՝ Վալենտինա Ալեքսանդրովնան, հանգիստ նստած էր հետևում։ Նա տխուր նայում էր պատուհանից և արցունքները հոսում էին նրա այտերից: Մեքենան հարազատ գյուղից հեռու էր մոտ 20 կիլոմետր։ Նա մեծացել է այդ գյուղում, այնտեղ մինչ օրս կանգուն է հայրական տունը, որտեղ այդ ժամանակվանից ոչ ոք չի եղել։ Հիշողությունները արթնացան տարեց կնոջ գլխում։ Այն մասին, թե նախկինում ինչքան ազնիվ ու բարի էին մարդիկ, հիշում էր իր առաջին սիրո մասին։ Ա՜խ ինչպես էր կարոտում այդ ժամանակները:

Բոլորը ընկերասեր էին, մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար, ոչ թե ինչպես հիմա: Իսկ նրա երկու որդիները գերազանց տրամադրություն ունեին, քանի որ շատ շուտով նրանց սեփականությունը կդառնար քաղաքի գրեթե կենտրոնում գտնվող երեք սենյականոց բնակարանը, որը պատկանում է այս տատիկին՝ նրանց մորը։ Մեկ ժամ անց նրանք մեքենայով մտան գրեթե լքված գյուղ։ Հիմա բոլորովին այլ էր, ժամանակին այնտեղ ապրում էր գրեթե 500 մարդ, կենտրոնում կար դպրոց ու խանութ, իսկ կողքին՝ երիտասարդական պալատ, որտեղ հանգստյան օրերին դիսկոտեկներ էին կազմակերպում։ Շքեղ ջիպը մոտեցավ շատ փոքր և արդեն գրեթե փլված խրճիթին։ Տունը, որում մեծացել է Վալենտինա Ալեքսանդրովնան, վերածվել է կիսավեր խարխուլ տան:

-Դե, մայրիկ, հասել ենք: Տես, հիանալի տուն է, հողամասն էլ այնքան մեծ է, բնությունը, այստեղ շատ լավ է քո առողջության համար: — ասաց կրտսեր որդին՝ ղեկից դուրս գալով։ Պառավը սրբելով արցունքները կամացուկ իջավ մեքենայից: Մտավ ներս, շուրջ բոլորը փոշոտ էր, պատուհանների ապակիները կոտրված: Տատիկը նստեց պատուհանի մոտ գտնվող հին աթոռակին և սկսեց նայել բանջարանոցին, որն արդեն վերածվել էր մոլախոտերի դաշտի։

-Դե ինչ, մամ, վառարանը վառեցինք, կապրես, գլուխ կհանես, մեկ-երկու դույլ ջուր բերեցինք: Եթե որևէ բան պետք լինի զանգահարիր, մենք կայցելենք մեկ շաբաթից: Մեքենան տեղից շարժվեց, որդիները ուրախ հրաժեշտ տվեցին մորը, իսկ նա լաց լինելով, սկսեց կամաց-կամաց մաքրել փոշին ու տեղավորվել։ Անշնորհակալ որդիները մորն այցելության եկան միայն մեկ տարի անց ու չհավատացին իրենց աչքերին՝ այգին խնամված էր, գեղեցիկ, բակում հավեր, խոզ, այծ կային: Մայրը որդիներին ճանապարհեց գյուղական բարիքներով:

Մեկ տարի անց որդիները նորից եկան գյուղ, և տեսածից ապշեցին. 5 այծ, երկու խոզ, նապաստակ, հավ, պառավը նույնիսկ ջերմոց էր կառուցել: Բանը հասավ նրան, որ նրանք բացահայտ սկսեցին պառավից գումար խնդրել։ Բայց Վալենտինա Ալեքսանդրովնան մերժեց, նա խելացի կին էր, դեռ չէր մոռացել, թե ինչու է հայտնվել այստեղ։ Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/