Վերցնում ենք մի տուփ կարագ և պատրաստում մի մեծ սկուտեղ փխրուն թխվածքաբլիթ

Հետաքրքիր
Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Լավագույն տնական թխվածքներից մեկն է… Քիչ ու պարզ բաղադրիչներից ստացվում է մի մեծ սկուտեղով թխվածքաբլիթ, որից հրաժարվելն ուղղակի անհնար է:Անհրաժեշտ բաղադրիչներ. կարագ՝ 180գ ալյուր՝ 500գ ձու՝

2հատ ջուր՝ 100մլ շաքարավազ՝ 150գ փխրեցուցիչ՝ 1թ.գ. վանիլի շաքար՝ 1 տուփՊատրաստման եղանակ. Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու վանիլի շաքարը: Առանձին խառնել փափկած կարագն ու ձուն: Այնուհետև կարագով զանգվածը լցնե ալյուրի մեջ, ավելացնել ջուրն ու խառնել:

Հունցել, որ էլա ստիկ խմոր ստացվի, բաժանել 3-4 մասի, յուրաքանչյուրը գրտնակել՝ ստանալով 5մմ հաստությամբ շերտեր: Ֆորմայով կտր ատել և դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Թխել 20-30 րոպե՝ 180 С ներքո, նախապես տաքացրած ջեռոցում:Բարի ախորժակ: