Օդային, ախորժելի կարկանդակներ՝ այս անգամ կաղամբով միջուկով

Հետաքրքիր
Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Եթե ձեր ընտանիքում նույնպես սիրում կարկանդակներ, ապա կարող եք փորձել նաև այս բաղադրատոմսը: Կաղամբով միջուկ, թեթև խմոր… Պատրաստում եմ գրեթե ամեն շաբաթ, ընտանիքս շատ է սիրում: Հատկապես ամռանը մի բաժակ թանի հետ աներևակայելի է:

Անհրաժեշտ բաղադրիչներ. կաթ՝ 350մլ շաքարավազ՝ 1ճ.գ. խմորիչ՝ 7գ կարագ՝ 130գ ալյուր՝ 500գ աղ՝ 1թ.գ. կաղամբ՝ 400գ գազար՝ 1 հատ սոխ՝ 1 հատ սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի ձեթ՝ 200մլ Պատրաստման եղանակ.

Գոլ կաթը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազն ու արագ գործող խմորիչը: Լավ խառնել ու թողնել 10 րոպե: Առանձին տարայի մեջ մաղել ալյուրն ու լցնել կես թ.գ. աղ: Աստիճանաբար ալյուրը լցնել հեղուկ զանգվածի մեջ՝ ընթացքում խառնելով:

Վերջում լցնել հալեցրած կարագը ու խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Խմորի տարան ծածկել սրբիչով և թողնել, որ 40 րոպեի ընթացքում բարձրանա: Այդ ընթացքում կաղամբը մանր կտ րատել, մի քիչ աղ լցնել ու ձեռքերով լավ տրորել:

Սոխը նույնպես մանրացնել, իսկ գազարն անցկացնել մանր քերիչով: Թավայի մեջ մի քիչ կարագ դնել, ավելացնել նաև ձեթ: Սոխը տապակել՝ մինչ թափանցիկ դառնալը, ավելացնել գազարն ու թեթևակի տապակել: Զգուշորեն տրորել խմորը, բաժանել փոքր մասերի:

Այնուհետև արդեն սառած միջուկով կարկանդակներ ձևավորել: Թավայի մեջ մեծ քանակությամբ ձեթ լցնել, տաքացնել: Մեջը դնել կարկանդակները և տապակել երկու կողմից՝ մինչ կարմրելը: Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով թողնել անձեռոցիկի վրա: Բարի ախորժակ: