Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: «Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, […]

Շարունակել կարդալ...

Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք. Փաշինյան

Ինչո՞ւ մենք խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք. Պատճառը շատ պարզ է. Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

Շարունակել կարդալ...

ԱՄՆ-ը կանգնած է Հայաստանի կողքին․ Բայդենի ուղերձը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը […]

Շարունակել կարդալ...

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտանին և կրտսեր սերժանտին հաջողվել է դուրս բերել շրջափակումից. ՊՆ խոսնակ

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության […]

Շարունակել կարդալ...

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար, 3 անչափահասի մայր Անուշը զ ոհվեց բոլոր փամփուշտները սպառած

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։ Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զ ոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ […]

Շարունակել կարդալ...