9 օր շրջափակման մեջ գտնված կապիտանին և կրտսեր սերժանտին հաջողվել է դուրս բերել շրջափակումից. ՊՆ խոսնակ

Հետաքրքիր

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը:

Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝

այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է: Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զո հվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զո հի մասին է հայտնել: